Վիրահատությունից երեք շաբաթ անց Անժելան արդեն քայլում է և վերադարձել է իր բնականոն կյանքին։
«Փոքր տարիքում տարել եմ սեպսիս, որի պատճառով ոտքս սնուցում չի ստացել, կարճ է մնացել։ Մի քանի անգամ կատարել են երկարացում, իսկ այժմ՝ մինչ պրոթեզավորումը, կատարել են ոսկրահատում»,- պատմում է աղջիկը։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի ղեկավար Ատոմ Տեր-Գրիգորյանը բացատրում է, թե ինչու մեկ էտապով վիրահատություն չկատարեցին, այլ նախքան էնդոպրոթեզավորումը կատարեցին օստեոտոմիա։
Բժիշկը հետվիրահատական ընթացքը գնահատում է բավարար և վստահ է, որ որոշ ժամանակ անց Անժելան կքայլի առանց հենակների։
Մանրամասները՝ տեսանյութում։
.png)